ՀՀ-ում արցախցիներն ամենաթիրшխավորվածն են. Գեղամ Ստեփանյան
- 3 minutes ago
- 1 min read

Հայաստանում այսօր արցախցիներն ամենաթիրախավորվածն են։ Այս մասին Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած մամուլի, խոսքի ազատության և մարդու հիմնարար իրավունքների մասին «Հայաստանի ձայները» կոնֆերանսում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան։
Նա նշեց, որ թիրախավորվում է ամեն ինչ կապված Արցախի հետ։
«Արցախի մասին խոսքը թիրախավորվում է, վերադարձը թիրախավորվում է, ասում են` «փախածներ», «մնայիք կռվեիք», «Արցախը բեռ էր, հազիվ պրծանք» և այլն»։ Սա ինչ-որ անհատի վատ փորձառության արդյունք չէ, այլ պետության վերևից ներքև իրականացվող քաղաքականություն, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն էր, որը բացահայտեց, թե ով է կանգնած այդ ատելության բուրգի գագաթնակետին, որտեղից է սնուցվում և ինչ նպատակով է արվում»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանը հավելեց, որ արցախցիներին նաև լռեցնում են` ասելով, թե իրենց պահանջներով նրանք խանգարում են այսպես կոչված խաղաղության գործընթացին։
«Սակայն այս խաղաղությունը ունի պղծված եկեղեցիների ու գերեզմանների, անտեր մնացած տների, ոչնչացվող գույքի տեսք»,- հավելեց Ստեփանյանը։
Նա հիշեցրեց, որ այս օրերին Երևանում անցկացվում է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը։ Արցախի ՄԻՊ–ը վստահ է` գագաթնաժողովին կխոսվի խաղաղության մասին ու, ըստ այդմ, հարց է ուղղեց մասնակցող պաշտոնյաներին՝ իրենցից ո՞ր մեկը նման խաղաղություն կցանկանար իր երկրում։




















