ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել
- 2 hours ago
- 1 min read

ԿԸՀ-ն արտահերթ նիստ է գումարել։
Տարածված հաղորդագրությունում նշված է.
«ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ապրիլի 2-ին ստացել է ՀՀ ԱԺ նախագահի «Ազգային Ժողովի պատգամավոր Թադևոս Ավետիսյանի՝ պատգամավորի լիազորությունները դադարած լինելու վերաբերյալ» արձանագրությունը։
ԿԸՀ-ն Ազգային Ժողովի «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած պատգամավորի մանդատը տվել է նույն ընտրական ցուցակի առաջին մասի հերթական հաջորդ թեկնածու Գագիկ Սարգսի Համբարձումյանին։
Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով, ԿԸՀ-ն որոշում է ընդունել Միջազգային Հանրապետական Ինստիտուտ (IRI) օտարերկրյա հասարակական կազմակերպությանը հրավեր ուղարկելու վերաբերյալ։
Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ-ն բավարարել է ԱԺ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով դիտորդներ հավատարմագրելու վերաբերյալ «Հայ առաջադեմ երիտասարդություն» հասարակական կազմակերպության՝ ԿԸՀ ուղղված դիմումը»։




















