top of page

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտում է մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը

  • 6 days ago
  • 1 min read

«Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևորականաց դասը դատապարտում է ս.թ. մարտի 29-ին եկեղեցում տեղի ունեցած միջադեպը: Դատապարտելի է և մերժելի է Եկեղեցում ցանկացած բռնության դրսևորում։

Եկեղեցին նախևառաջ և հաստատապես՝ անկախ քաղաքական հայացքներից, Աստծո տունն է, որտեղ մարդիկ կյանքի կոչելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի միմյանց սիրելու պատվիրանը, միավորվում են սիրո, կարեկցանքի և աղոթքի շուրջ:

Ներողություն ենք խնդրում բարեպաշտ հավատացյալներից, որոնք գալով Եկեղեցի ակամայից ներկա են գտնվել այդ դատապարտելի տհաճ միջադեպին: Հորդորում ենք մեր հավատավոր զավակներին` զերծ մնալ քաղաքական գործընթացները եկեղեցի ներմուծելու վտանգավոր գործողություններից։ Աղոթում ենք, որ Ավագ շաբաթվա ընթացքում ապաշխարությամբ անցնենք Տիրոջ Չարչարանաց ճանապարհով և մաքրված ու զորացած դիմավորենք Տիրոջ հրաշափառ Հարությունը

Սիրով և աղոթքով՝

Տեր Զենոն քահանա Բարսեղյան

Կաթողիկե Սուրբ Աստվածածին և Սուրբ Աննա եկեղեցիների հոգևոր հովիվ»:

1/2623
bottom of page