top of page

Ապահովված չի եղել սանհանգույցով, իսկ լվացարանները՝ տաք ջրով. հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է

  • 2 hours ago
  • 1 min read

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչների կողմից «ՊՐՈԳՐԵՍ8888» ՍՊ ընկերությանը պատկանող (ք․ Երևան, Սաֆարյան 6/4) հանրային սննդի օբյեկտում իրականացված ստուգման ընթացքում արձանագրվել են սննդամթերքի արտադրության հետ անհամատեղելի սանիտարահիգիենիկ խախտումներ։

Մասնավորապես՝

– կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգի կառուցվածքը չի բացառել կեղտի կուտակումը, թունավոր նյութերի հետ շփումը, օտար մասնիկների թափանցումը սննդամթերքի մեջ, գոլորշու խտացումը կամ բորբոսների առաջացումը,


– պատերի որոշ հատվածներ, հատակը, աշխատանքային որոշ մակերեսներ հարթ չեն եղել, չեն պահվել նորոգ վիճակում և հեշտորեն չեն մաքրվել,


– hանրային սննդի օբյեկտը ապահովված չի եղել անձնակազմի համար հանդերձարանով, սանհանգույցով, իսկ լվացարանները՝ տաք ջրով։

Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունը կասեցվել է, տնտեսավարողին հանձնարարվել է այն համապատասխանեցնել սահմանված նորմերին, ամրագրվել է վերջնաժամկետ հայտնաբերված խախտումները վերացնելու համար։

1/2604
bottom of page