top of page

Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել. Տեր Մանուկ քահանա Զեյնալյան

  • 58 minutes ago
  • 1 min read


Աղանդավորները սկսել են Եկեղեցու վրա հարձակվել։ Նիկոլը քիչ էր, հիմա էլ դրանք։ Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է Կարմրավորի հովվության հոգևոր հովիվ՝ արժանապատիվ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը:

««Ասում են՝ «Վարդավառը նախաքրիստոնեական տոն է, ինչո՞ւ եք այն դարձրել եկեղեցական»։

Ասենք՝ դուք գնացել եք Եկեղեցի և լսել եք, թե՛ այս քահանան, թե՛ այն քահանան ինչ է խոսում։ Կան երկու տարբերակ՝ գնալ Եկեղեցի կամ գնալ փրփուր փարթի, զբաղվել տարբեր գայթակղություններով, նայել հեթանոսական երևույթներ և այլն։ Բայց ձեր սեփական գայթակղությունների համար մի մեղադրեք քահանաներին։

Հասկացեք՝ Վարդավառը մեր մշակույթի մի մասն է, որը վերաիմաստավորվեց և դարձավ քրիստոնեական տոն։ Այդպես պահպանվեց հայկական մշակույթի մի մասը և ստացավ նոր խորհուրդ։ Այն նաև ցույց է տալիս, թե որքան հին ու հարուստ մշակույթ ունի մեր ազգը, որի մասին խոսում են ամբողջ աշխարհում։

Եթե խոսում ենք օտար տոների մասին, օրինակ՝ Հելոուինի, ապա Եկեղեցին իր դիրքորոշումն ունի դրա վերաբերյալ. դուք լսո՞ւմ եք Եկեղեցուն։ Իհարկե, ոչ։ Բայց ինչո՞ւ եք անընդհատ փորձում հասարակության մեջ մեղադրանքներ տարածել և ուրիշների վրա բարդել այն, ինչի պատասխանատվությունը ինքներդ ունեք։

Բավական է մարդկանց անընդհատ դատել, մոռանում եք մի բան՝ Հայ Առաքելական Եկեղեցին պատկանում է Քրիստոսին։ Եթե կա դատող կամ գնահատող, ապա վերջնական դատավորը Քրիստոսն է, ոչ թե մարդիկ։ Ոչ ոք չպետք է իրեն դնի ավելի արդարի կամ անսխալականի տեղում։ Բավական է ժողովրդին մոլորեցնել և ատելություն տարածել, ձեր շնացող տեսակի համար ամբողջ աշխարհ մեղավոր է բայցի ձեզնից»,- նշված է Կարմրավոր Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցու ֆեյսբուքյան էջում։

bottom of page