top of page

Քամու ուժգնացում է սպասվում Երևանում, մարզերում՝ անձրև և ամպրոպ

Jul 12
1 min read


Երևանում հուլիսի 13-17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 13-15-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում՝ 13-15մ/վ արագությամբ։

Հանրապետության տարածքում հուլիսի 13-ի, 16-ի և 17-ի կեսօրից հետո առավելապես հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Հուլիսի 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին`հարավարևմտյան` 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 16-19 մ/վ արագությամբ։

Արմավիրում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում hուլիսի 13-17-ին, առավելապես երեկոյան ժամերին, սպասվում է քամու ուժգնացում՝ 14-18մ/վ։

Արարատյան դաշտում նշված օրերին օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։

1/2967
bottom of page