top of page

Ինսուլտից հետո վերականգնումը միջազգային ստանդարտներ կստանա. մշակվել է կենտրոնների հավաստագրման համակարգ

  • 2 days ago
  • 1 min read


Մշակվել է ինսուլտից հետո վերականգնողական ծրագրերի միջազգային հավաստագրում (սերտիֆիկացում), որի նպատակն է բարձրացնել պացիենտների վերականգնման որակն ամբողջ աշխարհում, ներառյալ ցածր և միջին եկամուտ ունեցող երկրները:

Նախաձեռնության մշակմանը մասնակցել են UTHealth Houston-ի նյարդաբան Շոն Սավիցը և երկու տասնյակ միջազգային փորձագետներ: Ծրագիրը ստեղծվել է Ինսուլտի դեմ պայքարի համաշխարհային կազմակերպության հովանու ներքո և հրապարակվել International Journal of Stroke ամսագրում:

Ըստ կազմակերպության տվյալների, տարեկան ավելի քան 12 միլիոն մարդ ինսուլտ է տանում: Փորձագետները նշում են, որ վերջին տասնամյակների ընթացքում զգալի հաջողություններ են գրանցվել ինսուլտի սուր փուլի բուժման հարցում, սակայն հիվանդանոցից դուրսգրումից հետո վերականգնողական փուլը դեռևս անբավարար է զարգացած:

Հավաստագրման նոր համակարգը հիմնված է 2021 թվականին ներդրված ինսուլտային կենտրոնների հավաստագրման մոդելի վրա և կկիրառվի ամբողջ աշխարհի վերականգնողական հաստատությունների նկատմամբ:

Հավաստագիր ստանալու համար կազմակերպությունները պետք է համապատասխանեն 55 չափանիշի, ներառյալ փաստաթղթավորման որակը, որակավորման բարձրացման ծրագրերը, բժշկական օգնության բարելավման համակարգերը, ինչպես նաև պացիենտների վերականգնման կլինիկական ցուցանիշները:

Հատուկ ուշադրություն է դարձվում բազմամասնագիտական մոտեցմանը, որը ներառում է նյարդաբանների, ֆիզիոթերապևտների, էրգոթերապևտների և լոգոպեդների աշխատանքը, ինչպես նաև շարժողական, ճանաչողական գործառույթների և կլման խանգարումների վերականգնման համալիր մեթոդները:

Ակնկալվում է, որ հավաստագրման հայտերի ընդունումը կսկսվի հոկտեմբերին՝ վեց երկրների 15 բժշկական կենտրոններում չափանիշների փորձարկումից հետո:

1/2789
bottom of page