top of page

Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը․ Միկել Օյարսաբալ

  • 1 hour ago
  • 1 min read




Իսպանիայի հավաքականի հարձակվող Միկել Օյարսաբալն ասել է, թե ում է համարում աշխարհի 2026 թվականի առաջնությքն լավագույն հարձակվող։

«Ռեալ Սոսիեդադի» ֆուտբոլիստը մատնանշել է Լիոնել Մեսսիին, որը Կիլիան Մբապեի հետ միասին գլխավորում է մրցաշարի ռմբարկուների ցուցակը (երկուսն էլ իրենց ակտիվում ունեն 7-ական խփած գոլ):

«Ես Մեսսիին զուտ հարձակվող չէի համարի, որովհետև իր խաղով նա մարմնավորում է ողջ ֆուտբոլը, բայց ես միևնույնն է կընտրեմ նրան»,- El Partidazo de COPE-ի հետ զրույցում նշել է Օյարսաբալը։

Նշենք, որ Իսպանիայի հավաքականն աշխարհի առաջնության 1/8 եզրափակիչում կմրցի Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ։ Հանդիպումը կկայանա հուլիսի 6-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

Հիշեցնենք, որ 1/16 եզրափակիչում իսպանացիները 3-0 հաշվով վստահ հաղթանակ էին տարել Ավստրիայի նկատմամբ։

1/2779
bottom of page