Հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը. Ալեն Սիմոնյան
- 4 hours ago
- 1 min read

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորական ուղերձ է հղել Սահմանադրության օրվա առթիվ:
Ուղերձում մասնավորապես ասվում է.
«Սիրելի՛ հայրենակիցներ,
Այսօր մենք նշում ենք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը:
Սահմանադրությունը մեր պետականության հիմնասյունն է, ժողովրդի կամքի բարձրագույն իրավական արտահայտությունը և այն արժեքային հիմքը, որի վրա կառուցվում են ազատությունը, ժողովրդավարությունը, արդարությունն ու իրավունքի գերակայությունը:
Անկախ և ինքնիշխան պետության զարգացման ճանապարհին ուժեղ պետականությունը հնարավոր է միայն այն դեպքում, երբ պետական ինստիտուտները գործում են Սահմանադրության ոգուն ու տառին համահունչ, իսկ հանրային ու քաղաքական գործընթացների հիմքում դրված են օրինականությունը, փոխադարձ հարգանքը և ժողովրդավարական արժեքների նկատմամբ անշեղ հավատարմությունը:
2026 թվականի հունիսի 7-ին մեր ժողովուրդը եւս մեկ անգամ ապացուցեց ինքնիշխան, ազատ ու ժողովրդավարական պետություն ունենալու իր հստակ կամքը` օժտելով մեր քաղաքական թիմին այդ հանձնառությունն իրագործելու մանդատով:
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա առթիվ՝ մաղթելով բարեկեցություն և նոր հաջողություններ՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության ու մեր ժողովրդի»:




















