Թուրքիայում ուկրաինական ԱԹՍ է ընկել ու պայթել
- 6 hours ago
- 1 min read

Թուրքիայի Տրապիզոն նահանգում ԱԹՍ է ընկել՝ հագեցած 5 կգ պայթուցիկով, հայտնում է Sabah-ը։ Ըստ մասնագետների նախնական գնահատման՝ անօդաչուն Ուկրաինայի ԶՈՒ-ին է պատկանում։
Լրատվամիջոցի հայտնած տեղեկատվության համաձայն, ԱԹՍ-ն անտառային հատվածում է ընկել, սկզբում բախվել է ծառերին, հարվածից՝ պայթել։ Տուժածներ, նախնական տեղեկությունների համաձայն, չկան։
Հաղորդվում է նաև, որ Թուրքիայի սևծովյան ափերի մոտ անցած շաբաթ ևս 2 անօդաչուներ են ընկել, դրանց բեկորներն ուղարկվել են տեխնիկական փորձաքննության՝ պարզելու՝ որ երկրին են պատկանում ԱԹՍ-երը։




















