top of page

Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2,000 զինծառայnղի մարմին. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար

  • 2 hours ago
  • 1 min read


Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել ավելի քան 2000 զինծառայողի մարմին: Այս մասին Բաքվում անհետ կորած անձանց հարցերին նվիրված միջազգային համաժողովում հայտարարել է արտաքին գործերի փոխնախարար, գերիների, պատանդների և անհետ կորած քաղաքացիների հարցերով պետական հանձնաժողովի անդամ Էլնուր Մամեդովը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:

«Անհետ կորածների խնդրի լուծումը պահանջում է բոլոր կողմերի համատեղ ջանքերը և թափանցիկ համագործակցություն։ Անհետ կորածի յուրաքանչյուր ընտանիք իր ողբերգությունն ունի։ Անհետ կորած անձանց հարցը գլոբալ հումանիտար օրակարգի առաջնահերթ թեմա է»,- ասել է Մամեդովը։

Նա նշել է, որ 2020 թվականի նոյեմբերից Ադրբեջանը Հայաստանին է փոխանցել մարտադաշտում հայտնաբերված ավելի քան 2,000 հայ զինծառայողի մարմին։

«Մեր զինվորականները այդ որոնումներն իրականացրել են բարդ եղանակային պայմաններում և ականային բարձր վտանգի պայմաններում»,- հավելել է Մամեդովը։

1/2770
bottom of page