Գառնիում կաթողիկոսի հասցեին հնչած սպառնալիքը հասել է իրավապահների ուշադրությանը
- Dec 29, 2025
- 1 min read

Երեկ Գառնիում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ տեղի ունեցած պատարագից հետո միջադեպ էր արձանագրվել։ Իշխանական լրատվամիջոցի լրագրողի հարցին՝ «ի՞նչ պիտի լինի, որ Կտրիճ Ներսիսյանը հեռանա», Գառնիի բնակիչներից մեկը պատասխանել էր․ «Մի հատ քար խփեն գլխին՝ սատկացնեն»։
Aysor.am-ի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ գլխավոր դատախազությունից հայտնեցին, որ տվյալ արտահայտության վերաբերյալ իրականացվում է ուսումնասիրություն, պարզելու՝ արդյո՞ք այն պարունակում է հանցակազմ։
Հիշեցնենք՝ «Իշխանություն» լրատվականին հայտնի էր դարձել, որ հիշյալ արտահայտության հեղինակը Գառնիի բնակիչ Էդվարդ Ստեփանյանն է՝ համայնքում հայտնի «Ջնդոյի Էդո» մականվամբ։ Վերջինս աշխատում է Գառնիի համայնքապետարանում՝ խմելու ջրի սպասարկման բաժնում։




















