top of page

Ընտանեկան բռնությո՞ւն. Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն. Փաստինֆո

  • 1 hour ago
  • 1 min read

«Փաստինֆոյի» տեղեկություններով՝ Նատալյա Ռոտենբերգը հաղորդում է ներկայացրել ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին առ այն, որ ներկայիս ամուսնու կողմից վերջին տարիներին բռնության է ենթարկվել։

«Տեղեկության վերաբերյալ մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից խուսափեցին որևէ մեկնաբանություն տալ՝ առաջարկելով դիմել հենց Ռոտենբերգին։



Նշենք, որ Նատալյա Ռոտենբերգի ու Տիգրան Արզաքանցյանի ամուսնության մասին պաշտոնապես հայտնի է դարձել 2020 թվականի մարտին։



«Փաստինֆոն» հարցի առնչությամբ դիմել է տիկնոջը, և այժմ սպասում ենք նրա արձագանքին»,-գրել է կայքը։

1/2761
bottom of page