top of page

«Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել». Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար

  • Jun 16
  • 1 min read

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Բագրատ Միկոյանն արձագանքել է դատախազության կողմից ԿԸՀ միջնորդություն ներկայացնելու փաստին՝ Ռոբերտ Քոչարյանի և «Հայաստան» դաշինքի երկու ներկայացուցչի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համար.

«Սա երկու օր առաջ օդանավակայանում տեղի ունեցած ապօրինության շարունակությունն է: Փաստորեն, երկու օր առաջ Քննչական և Հակակոռուպցիոն կոմիտեները նշում էին, որ որևէ քրեական վարույթ չկա, և, հետևաբար, նախագահի ելքը սահմանափակվել էր ուղղակի հանցագործություն կատարելու միջոցով․ իսկ այսօր կառավարությանը կից դատախազությունն ինչ-որ գործ է «կարել» ու դիմել ԿԸՀ:



ԿԸՀ ինչո՞ւ էին դիմում․ միևնույն է՝ թքած ունեն օրենքների վրա. կարող էին միանգամից կառավարության որոշմամբ գործ հարուցել կամ հղում անել Փաշինյանի հանրահավաքային հիստերիկ ելույթին: Փաստացի, Փաշինյանը հերթական անգամ այս հանցագործության հանցակիցն է դարձնում իրավապահներին:



Որևէ «նոր» քրեական գործի մասին տեղեկություն չունենք, և նախագահը որևէ գործով չի հարցաքննվել:

Նման և ավելի վատ զարգացումների պատրաստ ենք և միշտ էլ պատրաստ ենք եղել»:


1/2863
bottom of page