Դեկտեմբերի 31-ին սպասվում է ձյուն. օդի ջերմաստիճանը կնվազի
- Ani

- 6 hours ago
- 1 min read

Երևանում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերը, 29-ի և 31-ի ցերեկը սպասվում է թույլ ձյուն, 27-ի ուշ երեկոյան, 27-ի լույս 28-ի գիշերը և առավոտյան սպասվում է ձյուն: Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից:
Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Մարզերում դեկտեմբերի 26-ի ցերեկը, 27-ի գիշերն, 28-ի, 29-ի, 31-ի ցերեկը առանձին շրջաններում, 27-ի ցերեկը, 28-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, 27-ի ցերեկը և 28-ին առանձին հատվածներում առատ։
Դեկտեմբերի 29-ի գիշերը, 30-ին, 31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հյուսիս արևմտյան՝ 2-5մ/վ, դեկտեմբերի 27-ին, 29-31-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վ, 27-28-ին՝ լեռնային առանձին մարզերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով։




















