top of page

«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն». Նիկոլ Փաշինյան

  • 8 hours ago
  • 1 min read


Նիկոլ Փաշինյանը ՔՊ գրասենյակում ասուլիսով է հանդես գալիս։ Ասուլիսը նա սկսեց  սաղմոսով, ապա հայտարարեց.

«2026 թ. հունիսի 7-ի ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ կուսակցությունը և միանձնյա կձևավորի կառավարություն»։

Նշենք, որ ընտրությունների արդյունքները դեռ չեն ամփոփվել, այս պահի դրությամբ 2006 ընտրատեղամասից հայտնի են ընդամենը 455 ընտրատեղամասերի արդյունքները։

Նիկոլ Փաշինյանը ասուլիսին նաև շնորհակալություն հայտնեց ՀՀ քաղաքացիներին.

«Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ բոլոր քաղաքացիներին, ովքեր մասնակցեցին ընտրություններին և իրենց ազատ կամարտահայտմամբ քվեարկեցին, և ուզում եմ ընդգծել, որ ՔՊ-ն 2021 թ. համեմատ ստացել է ՀՀ ավելի մեծ թվով քաղաքացիների ձայնը, վստահության քվեն»,- ասաց նա։

1/2732
bottom of page