top of page

Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է

  • Aug 8
  • 1 min read

Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկում բռնկված հրդեհը մարվել է 19։36-ին, հայտնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից։

Ավելի վաղ հայտնել էինք, որ ժամը 18։20-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Սայաթ-Նովա պողոտայի շենքերից մեկի ութերորդ հարկում։ 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի ու Հոգեբանական աջակցության և բժշկական ապահովման վարչության հերթապահ խմբերը։ 

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է բնակարանում, հրշեջ-փրկարարները շենքից տարհանել են 5 բնակչի։

1/2858
bottom of page