Պենտագոնը պատրաստվում է Իրանի հետ պատերազմnւմ վերջնական hարվածի. Axios
- 2 hours ago
- 1 min read

Պենտագոնը մշակում է ռազմական տարբերակներ Իրանի հետ պատերազմում վերջնական հարված հասցնելու համար, ինչը ներառում է ցամաքային զորքերի կիրառում և զանգվածային ռմբակոծություններ։ Այս մասին հայտնում է Axiosպարբերականը:
Զեկույցի համաձայն՝ սպասվում է կտրուկ ռազմական էսկալացիա, եթե Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններում առաջընթաց չգրանցվի։
Աղբյուրները նշում են, որ քննարկվող տարբերակների թվում են ռազմավարական նշանակություն ունեցող Խարգ, Լարակ, Աբու Մուսա և այլ կղզիների գրավումը, ինչպես նաև Հորմուզի նեղուցից արևելք իրանական նավթ տեղափոխող նավերի շրջափակումը։
Նշվում է, որ ԱՄՆ որոշ պաշտոնյաներ կարծում են, թե հակամարտությունն ավարտելու համար ճնշող ուժի ցուցադրումը ԱՄՆ-ին ավելի մեծ լծակներ կտա բանակցություններում։
Բանակցային գործընթացին ծանոթ աղբյուրը հայտնել է, որ Թուրքիան, Պակիստանը և Եգիպտոսը շարունակում են կողմերի միջև բանակցություններ կազմակերպելու իրենց փորձերը։ Աղբյուրը նաև հավելել է, որ Իրանը մերժել է ԱՄՆ-ի նախնական պահանջները, սակայն լիովին դուրս չի եկել բանակցություններից։
Չնայած այս տեղեկություններին, հաղորդվում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռևս որոշում չի կայացրել այս սցենարներից որևէ մեկի վերաբերյալ։ Սպիտակ տան պաշտոնյաները ցանկացած հնարավոր ցամաքային գործողություն առայժմ համարում են հիպոթետիկ։




















