top of page

Դոկտո՛ր ջան, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել. սա էլ կանցնի. Արմեն Աշոտյան

  • 6 hours ago
  • 1 min read

Վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Երեք սենյակներում է խուզարկություն կատարվել․ տնօրենի՝ պրոֆեսոր Արմեն Չարչյանի, բուժական գծով փոխտնօրենի ու ֆինանսական գծով փոխտնօրենի։ Իրավապահներն առգրավել են գլխավոր հաշվապահի ու փոխտնօրենի համակարգիչները։

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր աջակցությունն է հայտնել պրոֆեսոր Չարչյանին։

«Դոկտո՛ր ջան, դու սրանց նմաններին վաղուց գիտես, դիմացել ես, դիմադրել ու հաղթահարել։ Սա էլ կանցնի։ Կողքիդ եմ»,- նշել է Աշոտյանը։

1/2542
bottom of page