top of page

Տեր Հայկին թույլ չտվեցին պատարագ մատուցել Թալինում. նա եւ մի խումբ հավատացյալներ հեռացան

  • Writer: Ani
    Ani
  • 1 hour ago
  • 1 min read

Արագածոտնի մարզպետ Սերգեյ Մովսիսյանը փորձում է համոզել Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգեւոր հովիվ Տեր Հայկին հեռանալ եկեղեցուց, որ իրենց «սրտի քահանան» մատուցի պատարագը Նիկոլ Փաշինյանի համար։

Մովսիսյանը հրաժարվեց որեւէ հարցի պատասխանել։

Դեռեւս պարզ չի, թե ինչ որոշում կկայացնի Տեր Հայկը։ Նշենք, որ տարածքում մեծաթիվ ուժայիններ կան, այդ թվում քաղաքացիական հագուստով։

Րոպեներ առաջ Տեր Հայկը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը գնում է Մաստարա՝ կանոնական պատարագ մատուցելու։

«Ասում են՝ կարգալույծ քահանան պիտի մատուցի»,– ասաց նա։

1/2511
bottom of page