Եկեղեցին միշտ հաղթել է սատանային, այդպես է լինելու. Հովնան Սրբազան
- Ani

- 3 hours ago
- 1 min read

Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը դատապարտում է Մասյացոտնի թեմի քահանաների նկատմամբ բռնաճնշումները, որին ականատես եղանք վերջին օրերին։
«Գլուխները պատին են տալիս, որ սպառնում են։ Սպառնացողները հանցագործ են»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Սրբազան Հայրը։
Ամենայն Հայոց կաթողիկոսի հրավերով՝ փետրվարի 16-19-ին Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում տեղի կունենա Եպիսկոպոսաց ժողով։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ իշխանությունները ուղիներ են փնտրում, որ եպիսկոպոսներին թույլ չտան մեկնել Հայաստանից։
Հովնան Սրբազանը զարմացած չէ, որ կարող են այդ քայլին գնալ այս իշխանությունները. «Հանցագործ են, ի՞նչ եք ուզում»։
Սրբազան Հայրը վստահ է՝ եկեղեցին հաղթահարելու է այս փորձությունները։
«Եկեղեցին միշտ էլ հաղթել է սատանային, այդպես է լինելու»,- հավելեց Գուգարաց թեմի առաջնորդը։




















