top of page

Տնտեսական բանակցությունների ձևաչափով Սամվել Կարապետյանից լավ բանակցող ու պայմանավորվող, հնարավոր է, Հայաստանում այս պահին չլինի. Նարեկ Կարապետյան

  • Writer: Ani
    Ani
  • 4 hours ago
  • 1 min read

Երկրի վարչապետն ու Էկոնոմիկայի նախարարը ոչ միայն նրա համար են, որ նստեն ու հրամաններ արձակեն իրենց ենթականներին, այլ գնան ու բանակցեն հարևան երկրների հետ լավ ռեժիմներով, լրագրողների հետ զրույցում ասաց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը։

Ըստ նրա՝ շատ կարևոր է երկրի վարչապետի՝ որպես տնտեսական բանակցող ով լինելը։

«Եթե երկրի վարչապետը ճիշտ հնարավորություն ունենա բանակցի հարևան երկրների հետ, տնտեսական խոչընդոտներ Հայաստանի համար չեն լինելու, եթե երկրի վարչապետը հնարավորություն ունենա ու կարողանա, իսկ դուք վստահ եք, որ մեր առաջնորդը կարողանալու է ճիշտ պայմանավորվել մեր հարևան ու բարեկամ Վրաստանի հետ, մեր մյուս հարևանների հետ, որոնց հետ այսօր էլ ունենք լավ հարաբերություններ, խնդիր չի լինելու»,- ասաց նա։

Կարապետյանի խոսքով՝  «Մեր ձևով» շարժումը պայմանավորվել ու բանակցել գիտի։

«Տնտեսական բանակցությունների ձևաչափով Սամվել Կարապետյանից լավ բանակցող ու պայմանավորվող, հնարավոր է,  Հայաստանում այս պահին չլինի»,- նշեց նա։

1/2504
bottom of page