Նոր վնասվածք. Մադրիդի «Ռեալը» «Բարսելոնայի» դեմ եզրափակչին կարող է մոտենալ լուրջ կորստով
- Ani

- 22 hours ago
- 1 min read

Մադրիդի «Ռեալի» եզրային հարձակվող Ռոդրիգո Գոեսի մասնակցությունն Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության՝ «Բարսելոնայի» դեմ կայանալիք եզրափակչին հարցականի տակ է։ Այս մասին հայտնում է COPE-ը։
Ըստ աղբյուրի՝ բրազիլացի ֆուտբոլիստն անհանգստություն ունի ծնկատակի ջլի շրջանում, ինչը ուղեկցվում է ցավային զգացողություններով։ Այսօր՝ հունվարի 10-ին, ֆուտբոլիստը բուժզննում կանցնի, որի արդյունքներով պարզ կդառնա՝ կկարողանա՞ արդյոք նա դուրս գալ խաղադաշտ։
Իսպանիայի Սուպերգավաթի վճռորոշ հանդիպումը նախատեսված է հունվարի 11-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին։
Հիշեցնենք, որ մրցաշարի կիսաեզրափակչում «արքայական» ակումբը պայքարից դուրս թողեց Մադրիդի «Ատլետիկոյին» (2-1), իսկ «Բարսելոնան» խոշոր հաշվով առավելության էր հասել Բիլբաոյի «Ատլետիկի» նկատմամբ (5-0)։




















