top of page

Մոսկվան կրկնել է ձերբակալված ռուսաստանցիներին ազատ արձակելու և «Ռուսական տունը» վերականգնելու կոչը Բաքվին

  • Writer: Ani
    Ani
  • 3 hours ago
  • 1 min read

ree

Մենք ձգտում ենք ձերբակալված ռուս քաղաքացիների անհապաղ ազատ արձակմանը։ Մենք աշխատում ենք ապահովել նրանց օրինական իրավունքների հարգումը։ Այս մասին «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

«Մասնավորապես, ադրբեջանական կողմը վերջերս համաձայնել է մեր դիվանագետներին նոր հյուպատոսական հասանելիություն թույլ տալ այդ քաղաքացիներին, մեր հայրենակիցներին։ Այնպես որ, այդ հարցը հստակորեն օրակարգում է, և կշարունակենք ձգտել մեր հայրենակիցների հնարավորինս շուտ ազատ արձակմանը։

Մենք, իհարկե, կողմ ենք մեր հարաբերությունների շատ կարևոր մշակութային և մարդասիրական բաղադրիչի վերականգնմանը՝ մեր հարաբերությունների կարգավորման ընդհանուր գործընթացի շրջանակում, Ադրբեջանի մշակութային և մարդասիրական տարածքում Ռուսաստանի ներկայությունը ներառյալ։

Մեր օրակարգի թեմաներից մեկը մեր մարդասիրական ներկայության վերականգնումն է, ներառյալ «Ռուսական տան» աշխատանքը»,- հավելել է Գալուզինը։

1/2481
bottom of page