«Mercedes»-ից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլար
- Ani

- 3 hours ago
- 1 min read

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ դեկտեմբերի 20-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ․-ն և հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափի գումար և անձնագիր։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկաններին տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել։ Ավտոմեքենայի անվադողը ծակել էին, վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել և ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ-որ բան են դրել կամ վերցրել, բեռնախցիկը բացել է, պայուսակն այնտեղ չի եղել։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ Գեղամ Մ․-ն «Գեղամ Մեջլումյան» ԱՁ-ի տնօրենն է։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։




















