Հայաստանում ԱՄՆ ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենը Էլնուր Մամեդովի հետ քննարկել է ԹՐԻՓՓ-ի նախագիծը

Սեպտեմբերի 8-ին Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովն ընդունել է Հայաստանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ադրբեջանում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Էմի Քարլոնը։
Այդ մասին հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, խաղաղության գործընթացի առաջխաղացման, երկարաժամկետ և կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև տարածաշրջանում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ ձեռնարկված քայլերը։
Մտքեր են փոխանակվել «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» (TRIPP) ծրագրի իրականացման ուղղությամբ իրականացված գործողությունների և TRIPP զարգացման ընկերության ստեղծման վերաբերյալ, որը կկառավարի երթուղու հետ կապված ենթակառուցվածքների շինարարությունը։




















