top of page

«Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը». «Ուժեղ Հայաստանը» հրավիրում է հանդիպման

  • 1 day ago
  • 1 min read


«Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հայտարարություն է տարածել.

«Սիրելի՛ հայրենակիցներ,



Հունիսի 26-ին, ժամը 13:00-ին հրավիրում ենք ձեզ մասնակցելու բաց և անկեղծ հանդիպում-քննարկման՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակի առաջին համար Նարեկ Կարապետյանի և դաշինքի մյուս անդամների հետ:



Սա հիանալի հնարավորություն է քննարկելու մեր երկրի առջև ծառացած մարտահրավերներն ու զարգացման տեսլականը, ինչպես նաև անձամբ ուղղելու ձեզ հուզող հարցերը դաշինքի ներկայացուցիչներին:



Հունիսի 26, ժամը` 13:00, «Տաշիր Արենա»:



Հանդիպմանը մասնակցելու համար խնդրում ենք գրանցվել 060 505252 հեռախոսահամարով:



Մեզ համար անչափ կարևոր է յուրաքանչյուրիդ ձայնն ու կարծիքը, քանի որ ուժեղ ու անվտանգ ապագան կառուցվում է միասնական ջանքերով և բաց, փոխադարձ երկխոսությամբ:



Հանդիպում-քննարկումը անցկացվելու է փակ ձևաչափով և չի լուսաբանվելու»:

1/2765
bottom of page