Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը Մախաչկալայում է. կգնա Մոսկվա
- 3 hours ago
- 1 min read

Քաղավիացիայի կոմիտեից Aysor.am-ին հայտնեցին, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը կշարունակի ուղևորությունը դեպի Մոսկվա, սակայն դեռ հայտնի չէ ժամանակահատվածը։Ինքնաթիռն արդեն վայրէջք է կատարել Մախաչկալայում, տեխնիկական պատճառներ կան։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Գյումրի-Մոսկվա չվերթ իրականացնող ինքնաթիռը արտակարգ ազդանշան է փոխանցել Դաղստանի երկնքում և սկսել է իջնել։




















