top of page

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը

  • 4 hours ago
  • 4 min read


«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի ապրիլի 13-ից Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Մանասյանը վերջին տարիներին պետական համակարգում զբաղեցրել է մի շարք պատասխանատու պաշտոններ։ Նա նախկինում եղել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահի խորհրդական, Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, ինչպես նաև դասավանդում է Երևանի պետական համալսարանում։

«Ժողովուրդ» օրաթերթը ուսումնասիրել է Անահիտ Մանասյանի 2022-2025 թվականների հայտարարագրերը և առանձնացրել նրա գույքային դրության, դրամական միջոցների ու եկամուտների վերաբերյալ բոլոր տվյալները։

2022 թվական. պաշտոնը ստանձնելու հայտարարագիր

«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ 2022 թվականին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնը ստանձնելու պահին Անահիտ Մանասյանն ունեցել է Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում գտնվող երկու բնակարան։ Դրանցից մեկը գտնվում է նրա միանձնյա սեփականության ներքո և ձեռք է բերվել 2015 թվականին, իսկ մյուսը համատեղ սեփականություն է, որը ձեռք է բերվել 1995 թվականին։

Հայտարարագրի համաձայն՝ նա ունեցել է նաև 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա, որը ձեռք է բերել 2017 թվականին։

Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա բանկային ավանդները կազմել են՝• 9 մլն 300 հազար դրամ,• 9 հազար 123 եվրո,• 9 հազար 326 ԱՄՆ դոլար։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝• 16 մլն 401 հազար դրամ,• 23 հազար 654 եվրո,• 204 ԱՄՆ դոլար։

Կանխիկ դրամական միջոցները կազմել են՝• 140 հազար դրամ,• 4 հազար 750 եվրո,• 6 հազար 600 ԱՄՆ դոլար։2022 թվականին Անահիտ Մանասյանի հայտարարագրված եկամուտները գերազանցել են 15.2 մլն դրամը։

Ամենախոշոր եկամուտներից են եղել՝• ՀՀ դատական դեպարտամենտից՝ 3 մլն 394 հազար դրամ,• «Չաարատ Կապան» ՓԲԸ-ից՝ 1 մլն 800 հազար դրամ,• «Եվրասիա համագործակցության» հիմնադրամից՝ 1 մլն 416 հազար դրամ,• Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 316 հազար դրամ։

Բացի դրանից, Մանասյանը եվրոյով և շվեյցարական ֆրանկով եկամուտներ է ստացել միջազգային կառույցներից, այդ թվում՝ Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամից, Ռաուլ Վալենբերգի անվան ինստիտուտից և ՄԱԿ-ից։

Այսպիսով, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանն ունեցել է 2 բնակարան, 1 ավտոմեքենա, շուրջ 25.7 մլն դրամի և 32.7 հազար եվրոյի բանկային միջոցներ, ինչպես նաև բազմարժութային կանխիկ խնայողություններ։

2023 թվական. ՄԻՊ դառնալու առաջին տարում ի՞նչ ունեցվածք է ունեցել հայտարարագրել Մանասյանը2023 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանը շարունակել է տնօրինել նույն երկու բնակարաններն ու 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան։ Տարվա ընթացքում նոր գույք կամ տրանսպորտային միջոց չի ձեռք բերել և չի օտարել։Արժեթղթեր, բաժնեմասեր, ներդրումներ և փոխառություններ հայտարարագրված չեն եղել։

Տարվա վերջում նրա բանկային ավանդները կազմել են՝• 10 մլն 100 հազար դրամ,• 9 հազար 700 ԱՄՆ դոլար,• 9 հազար 258.58 եվրո։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝• 37 մլն 602 հազար 726 դրամ,• 288 հազար 18 դրամ,• 16 հազար 854.46 եվրո,• 196.67 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցները կազմել են՝• 100 հազար դրամ,• 4 հազար 330 եվրո,• 6 հազար 480 ԱՄՆ դոլար։2023 թվականին Անահիտ Մանասյանի ընդհանուր եկամուտը կազմել է 24 մլն 480 հազար 46 դրամ։

Եկամուտների կառուցվածքը հետևյալն է․• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից աշխատավարձ՝ 14 մլն 683 հազար 951 դրամ,• ՀՀ դատախազությունից աշխատավարձ՝ 6 մլն 472 հազար 732 դրամ,• Երևանի պետական համալսարանից աշխատավարձ՝ 2 մլն 113 հազար 794 դրամ,• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 797 հազար 328 դրամ,• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 355.42 ԱՄՆ դոլար,• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 61 հազար 511 դրամ,• Ֆինանսների նախարարությունից այլ եկամուտ՝ 211 հազար 192 դրամ։Տարվա ավարտին Մանասյանի դրամական միջոցները զգալիորեն աճել էին՝ հատկապես բանկային հաշիվներում կուտակված դրամային միջոցների հաշվին։

2024 թվական. բանկային միջոցների նոր աճ2024 թվականի հայտարարագրի համաձայն՝ Անահիտ Մանասյանը պահպանել է Երևանում գտնվող երկու բնակարանները և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենան։Տարվա ընթացքում անշարժ կամ շարժական գույքի ձեռքբերում և օտարում չի արձանագրվել։

Տարվա վերջի դրությամբ բանկային ավանդները կազմել են՝• 10 մլն 967 հազար 304.8 դրամ,• 9 հազար 700 ԱՄՆ դոլար,• 9 հազար 451.58 եվրո։

Բանկային հաշիվներում առկա են եղել՝• 49 մլն 947 հազար 342.26 դրամ,• 288 հազար 18.1 դրամ,• 23 հազար 909.93 եվրո,• 652.57 ԱՄՆ դոլար։Ընդհանուր դրամային հաշիվների մնացորդը կազմել է 50 մլն 235 հազար 360 դրամ։

Կանխիկ միջոցները կազմել են՝• 100 հազար դրամ,• 3 հազար 427 եվրո,• 6 հազար 680 ԱՄՆ դոլար։2024 թվականի եկամուտները կազմել են 19 մլն 470 հազար 330 դրամ։

Դրանց թվում՝

• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից՝ 16 մլն 820 հազար 148 դրամ,

• Երևանի պետական համալսարանից՝ 1 մլն 543 հազար 503 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 865 հազար 715 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 324 ԱՄՆ դոլար,

• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 81 հազար 668 դրամ,

• «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից՝ 33 հազար 178 դրամ։

2025 թվական. 31 միլիոն դրամի փոխառություն և աճող ավանդներ

2025 թվականի տարեկան հայտարարագրի համաձայն՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շարունակում է ունենալ Երևանում գտնվող երկու բնակարան և 2012 թվականի արտադրության FORD մակնիշի ավտոմեքենա։Տարվա ամենաուշագրավ փոփոխությունը կապված է փոխառությունների հետ։ Մանասյանը «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին տրամադրել է 31 մլն 292 հազար դրամի փոխառություն։

Բանկային ավանդները տարվա վերջում կազմել են՝

• 11 մլն 890 հազար 797 դրամ,

• 10 հազար 24 ԱՄՆ դոլար,

• 9 հազար 621.27 եվրո։Բանկային հաշիվների մնացորդները կազմել են՝

• 31 մլն 850 հազար 2.55 դրամ,• 288 հազար 18 դրամ,• 33 հազար 184.38 եվրո,

• 96.08 ԱՄՆ դոլար։

Կանխիկ միջոցները կազմել են՝

• 200 հազար դրամ,

• 2 հազար 927 եվրո,

• 6 հազար 680 ԱՄՆ դոլար։

ՀՀ ՄԻՊ-ի 2025 թվականի եկամուտները կազմել են 20 մլն 57 հազար 425 դրամ։

Դրանց թվում՝

• Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից աշխատավարձ՝ 17 մլն 611 հազար 534 դրամ,

• Երևանի պետական համալսարանից աշխատավարձ՝ 1 մլն 291 հազար 928 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 923 հազար 492.9 դրամ,

• «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ից տոկոսային եկամուտ՝ 324.61 ԱՄՆ դոլար,

• ԱԿԲԱ բանկից տոկոսային եկամուտ՝ 77 հազար 209 դրամ,

• «Կանանց իրավունքների տուն» կազմակերպությունից քաղաքացիաիրավական պայմանագրով եկամուտ՝ 32 հազար 902 դրամ։

Այսպիսով, «Ժողովուրդ» օրաթերթի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ 2022-2025 թվականներին Անահիտ Մանասյանի հիմնական գույքային պատկերը մնացել է անփոփոխ՝ երկու բնակարան և մեկ ավտոմեքենա։ Միևնույն ժամանակ տարեցտարի աճել են նրա բանկային ավանդներն ու դրամական միջոցները, իսկ 2025 թվականին արդեն հայտարարվել է նաև 31.3 մլն դրամի փոխառություն, որը տրամադրվել է «Ավանգարտ Ինվեստ» ՍՊԸ-ին։ Նրա տարեկան եկամուտները նշված ժամանակահատվածում տատանվել են 15.2-24.5 մլն դրամի սահմաններում»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

1/2750
bottom of page