top of page

Ադրբեջանական խնձոր՝ հայկականի փոխարեն․ ռուսական կողմի ուշագրավ հայտարարությունը

  • 1 hour ago
  • 1 min read

Հայկական խնձորները կարող են փոխարինվել Մոլդովայից, Ադրբեջանից, Սերբիայից, Թուրքիայից և Չինաստանից մատակարարումների ավելացմամբ: Կարտոֆիլ կարող է մատակարարվել, անհրաժեշտության դեպքում, Եգիպտոսից, Ադրբեջանից, Վրաստանից և Չինաստանից։ Այս մասին «ՏԱՍՍ»-ին ասել է «Ռուսպրոդսոյուզ» միավորման վարչության փոխնախագահ Դմիտրի Լեոնովը:


Նրա խոսքով՝ հայկական սերկևիլի մատակարարումները կարող են փոխարինվել նաև Թուրքիայից և Ադրբեջանից ներմուծվող արտադրանքով, տանձին՝ Հարավային Աֆրիկայից, Թուրքիայից, Ադրբեջանից և Չինաստանից ներմուծվող արտադրանքով, իսկ սմբուկին՝ Թուրքիայից, Ուզբեկստանից և Չինաստանից։


Հավելենք՝ Ռուսաստանի Դաշնությունում արգելվում է Հայաստանից ծաղիկների, բանջարեղենի և ելակի որոշակի տեսակների, կորիզավոր մրգերի և խաղողի, նեխուրի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներմուծումը։ 

1/2723
bottom of page