Երբ մարդը գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս, հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում, իշխանության մնալով՝ ընտրություններ է կազմակերպում․ Թևան Պողոսյան
- Ani

- 6h
- 1 min read

Քանի դեռ կա մեկ հայ, որի սրտում, հոգում կա Արցախը, Արցախի էջը փակ չէ։ Անգամ Բաքվի բանտերում կան մարդիկ, որ ասում են՝ Արցախի հարցը փակ չի։ Այն բոլոր մարդիկ, որ այսօր գալիս են այստեղ, նրանք ո՞նց կարող են համարել, որ Արցախի հարցը փակ է։ Այս մասին 44-օրյա պատերազմի 5–րդ տարելիցի օրը Եռաբլուրում լրագրողնրի հետ զրույցումա սել է հասարակական, քաղաքական գործիչ Թևան Պողոսյանը։
Անդրադառնալով արցախիների վերադարձի հարցին՝ նա նշել է, որ ոչ մի անհնար բան չկա և եթե «մենք մեր երազանքը պահենք, ոչ մի բան անհնար չէ»։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե 2020-ին պետք է ընդունեինք, որ Ղարաբաղն Ադրբեջանի կազմում պետք է լինի, դա միակ տարբերակն էր, որ պատերազմ չի լինի՝ Թևանյանն ասաց. «Երբ մարդը գիտակցում է, որ սխալ է արել, հրաժարական է տալիս, հեռանում է, ոչ թե թատրոն է բեմադրում, իշխանության մնալով ընտրություններ է կազմակերպում, հետո մեզ վրա վաճառում, թե հրաժարական է տվել։ Հրաժարական տվածը Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ ասեց ու հեռացավ»։
Պողոսյանի կարծիքով՝ խաղաղություն հաստատված չէ։
«Երբ ձեզ ասում են խաղաղություն, բայց դա ներկայացնում են վախի մթնոլորտի մեջ, որ սենց չանենք՝ պատերազմ է լինելու, ուրեմն դա խաղաղություն չէ։ Խաղաղություն բառի մեջ վախ չի կարող լինել։ Պատերազմը հիմա էլ չի ավարտվել»,- նշել է նա։




















