top of page

«Ադրբեջանը շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում»․ Բայրամով

  • May 19
  • 1 min read

Ադրբեջանն անկեղծ շահագրգռվածություն է ցուցաբերում տարածաշրջանում հակամարտության էջը փակելու հարցում։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը։ «Երկարամյա հակամարտության ավարտը և բնակավայրերի վերականգնումը նոր հնարավորություններ են բացել տարածաշրջանում անվտանգության և համագործակցության համար։ Այս համատեքստում Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն ամուր հիմք է ստեղծում տարածաշրջանային ինտեգրման և փոխշահավետ համագործակցության համար։ Այս գործընթացը կարևոր փուլ է խաղաղության ամրապնդման և տնտեսական կապերի զարգացման համար»,- նշել է նա։

1/2865
bottom of page