Ֆրանսիայի ԱԳ նախարարի կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի կիրառումն անընդունելի է. Ադրբեջանում դժգոհ են
- 6 days ago
- 1 min read

Ըստ APA-ի՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այհան Հաջիզադեն հայտարարել է, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի կողմից «Լեռնային Ղարաբաղ» տերմինի կիրառումը «Ադրբեջանի ինքնիշխան տարածք հանդիսացող ղարաբաղյան տարածաշրջանի» վերաբերյալ անընդունելի է։
«Մենք կտրականապես դատապարտում ենք ֆրանսիական կողմի նման սադրիչ հայտարարությունները, որոնք կասկածի տակ են դնում Ադրբեջանի ինքնիշխանությունը սեփական տարածքների նկատմամբ, ինչպես նաև նրա մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։
Ֆրանսիացի նախարարը, անտեսելով հայկական օկուպացիայի ընթացքում ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ոչնչացումը, մեկնաբանում է օկուպացիայից մնացած որոշ շենքերի քանդումը և անտեղի հղում է կատարում Միջազգային դատարանում քննվող գործին։ Սա երկկողմանի մոտեցման հստակ օրինակ է»,-նշել է այդ երկրի արտաքին գործերի նախարարության խոսնակը։




















