top of page

Տաթև Հակոբյանը հանեց մարզակոշիկները` ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին

  • 3 hours ago
  • 1 min read




Վրաստանի Բաթումի քաղաքում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության մրցումային վերջին օրը մրցահարթակ դուրս եկան կանանց գերծանր քաշային մարզիկները:

Հայաստանի հավաքականի անդամ Տաթև Հակոբյանը պոկում վարժությունում բարձրացրեց 102 կգ ու 106 կգ: Հրումում  նա գլխավերևում պահեց 125 կգ: Երկամարտի 231 կգ արդյունքով` Տաթև Հակոբյանը Եվրոպայի առաջնությունում զբաղեցրեց 12-րդ հորիզոնականը:

Տաթև Հակոբյանը վերջին մոտեցման ժամանակ հանեց մարզակոշիկները` թողնելով այն մրցահարթակին` այդ կերպ ազդարարելով պրոֆեսիոնալ կարիերայի ավարտի մասին:

1/2658
bottom of page