top of page

Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա ապրիլի 25-ին

  • 5 hours ago
  • 1 min read

Ապրիլյան քառօրյա պատերազմի նահատակ, Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրիկի՝ տիկին Աննայի հոգեհանգիստը տեղի կունենա վաղը՝ ապրիլի 25-ին, 17:00-ից սկսած Էզրաս Հասրաթյան 9 հասցեում գտնվող սգո սրահում (Միքայելյան հիվանդանոցի հարևանությամբ):

Վերջին շրջանում Արցախի հերոսի մայրն առողջական խնդիրներ է ունեցել։ Նա 52 տարեկան էր։

Ցավակցում ենք Ռոբերտ Աբաջյանի հարազատներին, ընկերներին ու բարեկամներին, ողջ հայ ժողովրդին։

1/2655
bottom of page