top of page

Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտnւթյnւնnւմ հաղթnղներ չեն լինի. Լուկաշենկո

  • 6 hours ago
  • 1 min read


Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի. առայժմ հաղթել է փխրուն խաղաղությունը, սակայն հետագայում շատ բան կախված կլինի ամերիկյան առաջնորդ Դոնալդ Թրամփից։ Այս մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Այստեղ հաղթող չի լինելու։ Առայժմ մի փոքր հաղթել է խաղաղությունը, բայց այն այնքան փխրուն է։ Այն դեռ պետք է փայփայել և հասնել խաղաղության։ Այստեղ շատ բան կախված կլինի Դոնալդ Թրամփից»,- ասել է Լուկաշենկոն։

«Ըստ ամենայնի, այնուամենայնիվ, Թրամփի կանխազգացումն ու զգացմունքները հաղթեցին։ Նա հասկացավ, որ այլևս առաջ գնալ չի կարելի, փորձանք կլինի»,- նշել է Բելառուսի նախագահը։

1/2648
bottom of page