Սերիա Ա․ «Միլանը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով հաղթեց «Վերոնային»
- 2 hours ago
- 1 min read

Իտալական Ա Սերիայի 2025/2026 մրցաշրջանի 33-րդ տուրի շրջանակում «Միլանը» արտագնա խաղում ուժերը չափեց «Վերոնայի» հետ։
Վերոնայի «Մարկանտոնիո Բենտեգոդի» մարզադաշտում կայացած և գլխավոր մրցավար Դանիելե Կիֆֆիի կողմից սպասարկված հանդիպումն ավարտվեց հյուրերի՝ 1:0 հաշվով հաղթանակով։
Հանդիպման միակ ու հաղթական գոլը գրանցվեց առաջին խաղակեսի վերջնամասում. 41-րդ րոպեին «ռոսոներիների» կազմում աչքի ընկավ կիսապաշտպան Ադրիեն Ռաբիոն։
Այս հաղթանակից հետո «Միլանը» վաստակեց 66 միավոր և ամրապնդվեց մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականում: «Վերոնան» 33 խաղից հետո ունի 18 միավոր և գտնվում է նախավերջին՝ 19-րդ տեղում։ Իտալիայի առաջնության առաջատարը Միլանի «Ինտերն» է՝ 78 միավորով։




















