Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Էրդողան
- 10 hours ago
- 1 min read

Թուրքիան Ադրբեջանի հետ համակարգմամբ առաջ է մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Այս մասին Անթալիայի V դիվանագիտական ֆորումի բացմանը հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
«Մենք քայլ առ քայլ առաջ ենք մղում Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը և դա անում ենք Ադրբեջանի հետ համակարգված կերպով»,- ասել է Էրդողանը:




















