top of page

Արշակ սրբազանին վերագրվող տեսանյութերի տարածման վերաբերյալ քրեական վարույթ է հարուցվել

  • Writer: Ani
    Ani
  • 5 hours ago
  • 1 min read

ree

Արշակ սրբազանին վերագրվող տարածված տեսագրությունների վերաբերյալ ներկայացված հաղորդման առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 204-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով (անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելը` տեղեկության գաղտնի հավաքման համար նախատեսված տեխնիկական հատուկ միջոց օգտագործելով)։

Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՔԿ–ից։

Հիշեցնենք, որ օրերս համացանցում Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի անձնական կյանքին առնչվող, ենթադրաբար գաղտնի նկարահանումով արված տեսանյութեր էին հրապարակվել:

bottom of page