Դավիթի դասընկերները նամակ փոխանցեցին ՄԻՊ–ին
- 1 hour ago
- 1 min read

18–ամյա Դավիթ Մինասյանի ընկերներն ու հարազատներն այսօր նամակ են փոխանցել Մարդու իրավունքների պաշտպանին։
«Դավիթը հիմա վերակենդանացման բաժանմունքում է։ Ուշագնաց է եղել, եղունգների տակ սեւացել է։ Մենք գիտենք Դավիթին որպես հիանալի անձնավորություն։ Նա եղել է և ուսման մեջ, և վարքի ու բնավորության մեջ վառ օրինակ, թե ինչպիսին մեծատառով մարդը պետք է լինի, նա միշտ եղել է չափից դուրս, զուսպ, ոչ մի կոնֆլիկտների մեջ չի ներգրավվել»,– ասել է նրա դասընկերներից Մարիան։




















