top of page

Բյուրեղավանում ավտովերանորոգման կետում աշխատանքներ կատարելիս պայթյnւն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով

  • 2 hours ago
  • 1 min read

Այսօր՝ մարտի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բյուրեղավան քաղաքի Սարալանջի 1/5 հասցեում պայթյուն է տեղի ունեցել։



Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։



Պարզվել է, որ ավտովերանորոգման կետում վերանորոգման աշխատանքներ կատարելիս պայթյուն է տեղի ունեցել՝ հրդեհի բռնկումով, տուժածներ չկան։ Տեղի ուժերով քաղաքացիները մարել են կրակը։


 

1/2586
bottom of page