top of page

Քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռшզմական գործողությունների հետևանքով, կառավարությունը կտրամադրի փոխհատուցում․ Միրզոյան

  • 3 hours ago
  • 1 min read

ՀՀ ԱԳՆ֊ն հանդես է եկել նախաձեռնությամբ, համաձայն որի այն քաղաքացիներին, ում ՀՀ վերադարձի / տարանցիկ չվերթները չեղարկվել էին Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների հետևանքով, և ովքեր նոր տոմսեր են ձեռք բերել ՀՀ վերադառնալու համար, ՀՀ կառավարությունը կտրամադրի մինչև 250 հազար դրամ փոխհատուցում  յուրաքանչյուր անձի համար։

Գրել է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Քաղաքացու կողմից ավելի պակաս արժեքով նոր տոմսի ձեռքբերման պարագայում փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով:

Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին»։

1/2580
bottom of page