Օմանի Դուկմ նավահանգիստը ենթարկվել է ԱԹՍ-ների գրոհի․ օտարերկրացի բանվոր է վիրավորվել
- 10h
- 1 min read

Օմանի Դուկմ առևտրային նավահանգիստը ենթարկվել է երկու անօդաչուի հարձակման, որի հետևանքով վիրավորվել է մեկ օտարերկրյա բանվոր, հայտնում է Reuters-ը։
Երկրորդ անօդաչուի բեկորները ընկել են վառելիքի բաքերի մոտակայքում, սակայն զոհեր կամ նյութական վնաս չի արձանագրվել։
Իսրայելը փետրվարի 28-ի առավոտյան հարված է հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս հայտարարել է Իրանի դեմ ԱՄՆ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Հարվածների արդյունքում վնասվել են Իրանի արևմուտքում գտնվող ռազմական օբյեկտներ, երկրի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի նստավայրը, ինչպես նաև Մինաբ քաղաքում գտնվող տարրական դպրոցը։
Ի պատասխան, Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Իսրայելին և տարածաշրջանում գտնվող ԱՄՆ ռազմական բազաներին։


















