top of page

Սամվել Կարապետյանը երիտասարդությանը նորից ուժեղ կդարձնի. «Ուժեղ Հայաստանի» երիտկառույցի նախագահ

  • Feb 28
  • 1 min read

Ուզում եմ, որ բոլորդ լավ հիշեք այս երեկոն, քանի որ այս երեկոն մեր՝ երիտասարդներիս համար լինելու է փոփոխության սկիզբ: Այս մասին ասել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության երիտասարդական կառույցի նախագահ Նարեկ Սուքիասյանը:



«Դա լինելու է շնորհիվ մեր ապագա վարչապետ Սամվել Կարապետյանի:



Սա այն պահն է, երբ մենք դադարում ենք մտածել երկիրը լքելու մասին և հստակ պլանավորում ենք, որ մեր ապագան կառուցելու ենք մեր հայրենիքում: Մենք վստահ ենք, որ մեր ապագան կառուցվելու է հենց ՀՀ-ում:



Մենք բոլորիդ ավելի շատ ենք հավատում, քան դուք պատկերացնում եք և Սամվել Կարապետյանը երիտասարդությանը նորից ուժեղ կդարձնի»,-նշել է նա:

bottom of page