top of page

Բոլորը ճշմարտությունը կլսեն, մենք կոմպլեքս չունենք. Սերժ Սարգսյան

  • Feb 26
  • 1 min read

ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը  լրագրողների խնդրանքով ընդդիմության ներսում տիրող մթնոլորտին անդրադարձավ։

«Չեմ կարծում, որ ներընդդիմադիր պայքարը սաստկացել է, ես կարծում եմ, որ ջրերը զուլալվում են»,- ասաց նա։

Սերժ Սարգսյանը հավելեց՝ այն քաղաքական ուժերին, որոնք կփորձեն ՀՀԿ-ին զրպարտել, ՀՀԿ-ն կպատասխանի՝ ճշմարտությունը հրապարակելով։

«Բոլոր այն քաղաքական ուժերին, որոնք պիտի փորձեն մեր հաշվին միավորներ հավաքել՝ իբր մեր շանսերը նվազեցնելու համար,  ասվելու է ճշմարտությունը։ Եթե նրանք փորձում են ուրիշին ինչ-որ բան վերագրել, ապա ճշմարտությունը կլսեն։ Բոլորն էլ կլսեն, մենք որևէ կոմպլեքս չունենք»,- ասաց նա։

1/2643
bottom of page