top of page

Կամ պտի հանենք սրան «ռադ անենք», կամ ազգովի կզենք, ուրիշ տարբերակ չկա. Մանուկյան

  • 10 hours ago
  • 2 min read

Այս ստակոլոլ գոյանքը, որ բան է ասում, դուք էլ լուրջ եք ընդունում, սուտ մարդ է, վախեցած մարդ է։ Այս մասին այսօր՝ փետրվարի 23–ին, լրագրողների հետ զրույցում նշեց բանաստեղծ Խաչիկ Մանուկյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե Գարեգին Բ–ն ցանկություն ունի կաթողիկոսությունը Հայաստանից տեղափոխելու, դրա համար էլ նրա ելքը արգելեցին Հայաստանից։

«Իրենք վախի մեջ ապրում են, իրենք իրենց արած հանցագործությունները գիտեն, դարակազմիկ հանցագործներ են, ոճիր են գործել, արյունոտ ոճիր և այդ ոճիրի պատասխանը պիտի տան։ Շարունակաբար ուժեղներից վախենում են, էլի են վախենում, իրենց ստվերից էլ են վախենում։ Իրենք հայ ժողովրդի դեմ են գործել, մեր արժեհամակարգն են փշրում։ Հիմա ելան եկեղեցու դեմ, տեսան չէ, հայերը ոնց դեռ կան, մնացել են, այդ արժեհամակարգի կրողներն են, իրենց նման չեն դավաճանել հավատը։ Դե պարզ է, որ պիտի մի սուտ բստրեն, հորինեն, դե հիմա տեսնում են, որ մնացին հոգևորականների ոտքերի տակ փալասի պես փռված։ Գնում են մի երկու կապիկություն են անում, կարգալույծ եղած մի երկու հոգևորական են տանում, որոնք արդեն հոգևորական էլ չեն, բոմժ են, հոգևոր դաշտի գիշերային թիթեռնիկ են։  Մի խոսքով ինչ-որ բան են, բայց ոչ հոգևորականեր, որովհետև դրանց արդեն կարգալույծ են արել։

Էդ կարևոր բանը Նիկոլը անում է, դրանց բոլորի դեմքերը ցույց է տալիս, ասում է՝ ճանաչեք ձեր միջի պղծերին և դրանցով որևէ օրհնություն երբեք չեք կարող ստանալ»,–ասաց նա։

Խաչիկ Մանուկյանը հայտարարեց, որ անպայման մասնակցելու է 2026–ի ԱԺ ընտրություններին. «վաղարշապատի ընտրություններում ինձ շատ լուրջ սատարեց «Հայրենիք» կուսակցությունը և բարոյականությունը պահանջում է, որ ես անպայման պիտի սատարեմ «Հայրենիք» կուսակցությանը, որը կարծում եմ՝ Վանեցյանի գլխավորությամբ կգնա։ Ես տեսա, որ այո, ամուր կանգնած են, ջահել ուժեր կան, գիտնականներ կան,  նրանցից մեկն՝ Խաչիկ գալստյանը, հիմա ձերբակալված է։

Իշխանությունները ասում են՝  մենք սաղ տեղերը կզել ենք, Նիկոլը իր ՔՊ-ական ոհմակով գնում է Ալիևի դեմ կզում է, դուք ինչի՞ չեք կզում։ Ամբողջ խորհուրդը սրա մեջ է։

Այսինքն եթե փիլիսոփայական տեսանկյունից նայում ենք, ինքը ճիշտ է, ես ձեր ղեկավարն եմ, ես աշխարհի դեմ կզել եմ, դուք այսպես հպարտ-հպարտ քայլում եք, այդպես չի կարող լինի։ Կամ պիտի հանենք ռադ անենք, կամ էլ պիտի այո, ազգովի կզենք, ուրիշ տարբերակ չկա»։

1/2559
bottom of page