Գիտնականները նախազգուշացրել են ճնշման իջեցման դեղերի վտանգավոր կողմնակի ազդեցության մասին
- Ani

- Oct 8, 2024
- 1 min read

Knowridge Science Report պարբերականը ներկայացրել է Լոնդոնի Կայսերական քոլեջի գիտնականների հետազոտությունը, նրանք պարզել են հիպերտոնիայի դեմ տարածված դեղերի վտանգավոր կողմնակի ազդեցությունների մասին։ Դրանք բացասական ազդեցություն են ունենում աղիների վրա՝ առաջացնելով դիվերտիկուլյոզ, այսինքն՝ պարկանման այտուցների ձեւավորում հաստ աղիի պատերին։
Կան դեղերի մի քանի խմբեր, որոնք իջեցնում են ճնշումը՝ ԱՊՖ ինհիբիտորներ, բետա-բլոկատորներ, կալցիումի ուղիների բլոկատորներ։ Դրանց մեծ մասը բավական արդյունավետ է։ Բայց մինչ այժմ քիչ են հետազոտվել դրանց ընդունման հետեւանքները։
Լոնդոնի Կայսերական քոլեջի մասնագետները մոտ 750 000 մարդու գենետիկ ուսումնասիրություն են կատարել, որպեսզի հասկանան հակահիպերտոնիտային դեղերի ազդեցության մոլեկուլյար մեխանիզմները։ Այն օգնել է պարզել տարբերակներ գեներում՝ կապված սպիտակուցների հետ, սրանք էլ դառնում են թիրախ հիպերտոնիայի դեմ դեղերի համար։ Ստացված ինֆորացիան համեմատել են 900 հիվանդությունների մասին տվյալների հետ։
Պարզվել է, որ դիվերտիկուլյոզի առաջացման վտանգի աճի հանգեցնում է կալցիումի ուղիների բլոկատորներից մեկը, որը հաճախ նշանակում են ճնշումը վերահսկելու համար։ Բացի ֆիզիկական անհարմարություններից, այդ հիվանդությունն առաջացնում է նաեւ բորբոքային պրոցեսներ, որոնք հանգեցնում են հետագա բարդությունների։
Հետազոտոները որոշել են, որ հիվանդության առաջացման մեխանիզմն այսպիսին է. դեղը թուլացնում է աղիների մկանները, ինչը դժվարացնում է սննդի տեղաշարժը, իսկ խցանումն առաջացնում է բորբոքում, դիվերտիկուլյոզ եւ դրա բարդություններ։ Բայց, նշում են գիտնականները, չի կարելի ինքնուրույն, առանց բժշկի խորհրդի, հրաժարվել դեղերի ընդունումից, հիպերտոնիան եղել եւ մնում է լուրջ խնդիր




















