top of page

Ֆրանսիայում անոմալ շոգը մեկ շաբաթում ավելի քան 2 հազար մարդու կյանք է խլել

  • 10 hours ago
  • 1 min read

Ֆրանսիայում հունիսի 22-ից 28-ն ընկած ժամանակահատվածում անոմալ շոգ եղանակի հետևանքով ավելի քան 2 հազար մարդ է մահացել։


Այս տեղեկությունը հայտնել է Ֆրանսիայի առողջապահության նախարար Ստեֆանի Ռիստը, փոխանցում է ՌԻԱ Նովոստի-ն: Նախարարի խոսքով՝ Ֆրանսիայի առողջապահության նախարարությունն այսօր առավոտյան կհրապարակի հունիսի 22-ից 28-ն ընկած շաբաթվա ընթացքում մահացությունների թվի վերաբերյալ տվյալները, որը կազմում է մոտ 2,025 նոր մահվան դեպք։ 


Ստեֆանի Ռիստը նաև հավելել է, որ վերջերս տեղի ունեցած շոգի ժամանակ հանրապետությունում 45 տարեկանից բարձր քաղաքացիների շրջանում մահացության ակնհայտ աճ է արձանագրվել։ Ֆրանսիան, ինչպես և եվրոպական մի շարք այլ պետություններ, վերջին օրերին գտնվում է անոմալ շոգի ազդեցության տակ։ Դրանով պայմանավորված՝ երկրի օդերևութաբանական ծառայությունը նախապես եղանակային վտանգի ամենաբարձր մակարդակ էր սահմանել 96 դեպարտամենտներից 72-ում, ինչը նոր ռեկորդ է դարձել։ Օդի ջերմաստիճանը մոտեցել է 40 աստիճանի նշագծին, իսկ առանձին վայրերում նույնիսկ գերազանցել է այն։

1/2777
bottom of page