Ինչո՞ւ է ՌԴ-ն սահմանափակում հայկական ապրանքները․ հայտարարություն՝ Մոսկվայից
- 1 hour ago
- 1 min read

Հայաստանը պետք է ավելի մանրակրկիտ ստուգի գյուղացիներից և մեծածախ վաճառողներից ստացված արտադրանքը։ Այս մասին ասել է ՌԴ նախկին գլխավոր սանիտարական բժիշկ և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Գենադի Օնիշչենկոն։
Հարցրին, թե ինչու է սահմանափակվում հայկական ապրանքների ներմուծումը ՌԴ, նա պատասխանել է, որ Հայաստանից եկող արտադրանքը, ընդհանուր առմամբ, շատ լավն է. դրանում կասկած չկա, բայց անհրաժեշտ է որակի մշտական վերահսկողություն դաշտերում (ֆերմերների մոտ) և պահեստներում (մեծածախ վաճառողների մոտ)։
«Ես փաստեր չունեմ, բայց ԵԱՏՄ մակարդակով հանձնաժողով կա։ Կարծում եմ՝ նրանք շուտով կկարգավորեն այս հարցը։ Նրանք գիտեն, թե ինչ անել», - ArmeniaSputnik մամուլի կենտրոնի միացմամբ տեսակոնֆերանսի ժամանակ ասել է մասնագետը։




















