top of page

Մոսկվայի բոլոր օդանավակայանները կրկին դադարեցրել են աշխատանքը

  • Jun 18
  • 1 min read

Մոսկվայի «Վնուկովո», «Դոմոդեդովո», «Ժուկովսկի» («Ռամենսկոյե») և «Շերեմետևո» օդանավակայանները կրկին դադարեցրել են չվերթների ընդունումն ու ուղարկումը, զգուշացրել է «Ռոսավիացիան»: Այս մասին հայտնում է Ինտերֆակսը:

Սահմանափակումները մտցվել են անվտանգության նկատառումներից ելնելով։

Այս գիշեր արդեն եղել են ժամանակահատվածներ, երբ չորս օդանավակայաններն էլ միաժամանակ չեն սպասարկել չվերթները։ Ձեռնարկություններն աշխատում են սահմանափակումներով՝ Մոսկվայի վրա ԱԹՍ-ների զանգվածային հարձակման ֆոնին։

1/2863
bottom of page